Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ պայքարին նվիրված հավելված են ստեղծել
Իսլամաֆոբիայի դեմ պայքարող ֆրանսիական կազմակերպությունը համապատասխան հավելված է ստեղծել պլանշետների և սմարթֆոնների համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
Ծրագիրը թույլ կտա հայտնել իսլամաֆոբիայի և մուսուլմանների նկատմամբ բացասական վերաբերմունքի բոլոր դեպքերի մասին: Այն թույլ է տալիս տեսնել նման դեպքերի մասին նորությունները որոշակի շրջանում և հայտնել դրանց մասին ինչպես ականատեսներին, այնպես էլ տուժածներին:
Ծրագիրը հասանելի է iOs-ի և Adnroid-ի հիման վրա գործող բոլոր սարքերի համար: Ծրագիրը նաև իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում նրանց, ովքեր դարձել են ռասիզմի զոհ, և տեղեկացնում է իրենց իրավունքների մասին:
Ծրագրի թողարկման օրը Ֆրանսիայի արևելքում անհայտ անձանց կողմից երկու մզկիթ է ավերվել՝ «Ֆրանսիան ֆրանսիացիների համար», «Մահ մուսուլմաններին», «Կեցցե Ազգային ճակատը» կոչերով:










