ԱՄՆ-ում կիթառահար Ջիմի Հենդրիքսի կյանքի մասին ֆիլմ կթողարկվի

16:47 • 05.11.13

ԱՄՆ-ում այսօր էկրաններին կհայտնվի ամենահայտնի կիթառահարներից մեկին՝ Ջիմի Հենդրիքսին նվիրված  վավերագրական ֆիլմը, հայտնում է Корреспондент-ը։

 

«Jimi Hendrix - Hear My Train A Comin» ֆիլմը սկսվում է 1967թ. Մոնտերեյ քաղաքում կայացած լեգենդար փառատոնի ընթացքում Հենդրիքսի հայտնի ելույթով։ Հենց այստեղ է նա կատարում «Wild Thing» երգը, որից հետո այրում և մասերի է բաժանում իր կիթառը։

 

Այդ ժամանակ երաժշտի վարքը ցնցում է հանդիսատեսին։ Սակայն ֆիլմում նշվում է, որ կյանքում նա շատ համեստ մարդ է եղել։

 

Երկու ժամ տևողությամբ ֆիլմի ռեժիսոր Բոբ Սմիթոնը հայտնի է նաև The Beatles և Spice Girls խմբերի մասին նկարահանած ֆիլմերով։ Նրա խոսքով՝ սա առաջին ֆիլմն է, որը պատմում է կիթառահարի ամբողջ կյանքի մասին՝ նրա ծնված օրվանից (1942թ. Սիեթլ) մինչև 1970թ. Լոնդոնում նրա մահը։