Հնդկաստանը բարեհաջող առաքելություն է ուղարկել Մարս

13:44 • 05.11.13

Հնդկաստանը բարեհաջող առաքելություն է ուղարկել Մարս, հայտնում է ibnlive.in.com-ը:


MOM անվանումը ստացած առաքելությունը` 44 մետրանոց հրթիռը, արձակվել է Սրիհարիկոտայի տիեզերակայանից:

 

Առաքելությունը կաշխատի 300 օր, կանցնի 680 մլն կմ տարածք և 2014-ի սեպտեմբերի 24-ին կհասնի Մարս մոլորակ:

 

Այսպիսով՝ Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդ երկիրը, որի տիեզերական գործակալությունն առաքելություն է ուղարկել Մարս:
 

Մինչ այժմ տարբեր երկրների` Մարս ուղարկված 51 առաքելություններից միայն 21-ն են հաջողել:
 

Հնդկաստանը բարեհաջող առաքելություն է ուղարկել Մարս