Իսպանացի ճարտարապետը շարժական քաղաքի նախագիծ է ներկայացրել (լուսանկարներ)

00:10 • 05.11.13

Իսպանացի ճարտարապետ Մանուել Դոմինգեսը, ով Մադրիդի Ճարտարապետության դպրոցի պրոֆեսոր է, ինժեներական տպավորիչ նվաճումներից մեկի և ճարտարապետական անհավանական նախագծի հեղինակն է:


Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ իսպանացին ստեղծել է շարժական քաղաքի նախագիծ, որը կարող է կյանքի կոչվել:


«Քայլող» քաղաք կառուցելու մասին առաջին անգամ միտք է հայտնել բրիտանացի ճարտարապետ Ռոն Հերոնը՝ 60-ականներին, սակայն մինչ օրս ոչ ոք նման նախագիծ չէր ներկայացրել: 35-ամյա Մանուելը Very Large Structure (Շատ մեծ կառույց) նախագծի վրա աշխատել է 2 տարի շարունակ:

 

Նախագիծն առաջարկում է կառուցել շարժական քաղաք, որը կլինի լիովին ինքնուրույն և կկարողանա տեղավորել մինչև 5000 բնակիչների: Քաղաքում հնարավոր կլինիտեղակայել նաև խոշոր սարքավորումներ և զրահամեքենաներ:

 

Իսպանացի ճարտարապետը շարժական քաղաքի նախագիծ է ներկայացրել (լուսանկարներ)