Պիկասոյի կտավը, որում պատկերված են նրա երեխաները, վաճառվել է 25 մլն դոլարով

09:05 • 05.11.13

Նյու Յորքում կայացած Christie's աճուրդում 25 մլն դոլարով վաճառվել է Պաբլո Պիկասոյի «Կլոդ և Պալոմա» կտավը։ Այն վաճառվել է իր նախնական արժեքից կրկնակի թանկ գնով, հայտնում է Корреспондент-ը։

 

Նկարում պատկերված են նրա երեխաները՝ 3-ամյա Կլոդը և 9-ամսական Պալոման, որոնք ծնվել են նկարչի և գրող Ֆրանսուա Ժիլոյի միությունից։

 

Christie's-ում ակնկալել են աշխատանքը վաճառել 12 մլն դոլարով։

 

Աճուրդում վաճառքի են հանվել նաև Պիկասոյի 30 աշխատանքներ, ինչպես նաև Վասիլի Կանդինսկու, Ալբերտո Ջակոմետիի, Ժոան Միրոյի, Ժան Միշել Բասկիայի, Էդվարդ Հոփերի և այլ վարպետների աշխատանքներ։


Ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 150 նմուշ՝ մոտ 170 մլն դոլար արժողությամբ։