Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են կյանքի համար պիտանի մոլորակներ

10:29 • 05.11.13

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ իր ֆիզիկական բնութագրով Արևից չտարբերվող մոտավորապես յուրաքանչյուր 5-րդ աստղը կարող է ունենալ արբանյակ-մոլորակ, որն իր չափերով ու զանգվածով նման է Երկրին։ 

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, ամերիկացի մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով 2009թ. գործարկված Kepler հեռադիտակի հավաքած տվյալները, որոնց ամբողջական անալիզի համար ևս մի քանի տարի կպահանջվի։

 

Ջեֆրի Մարսին ու նրա թիմն ընդհանուր առմամբ ուսումնասիրել են ավելի քան 42 հազար աստղ ու 602 մոլորակ, որոնցից 10-ը նման են Երկրին ու գտնվում են «կյանքի գոյության» սահմաններում։

 

Փաստորեն, ըստ նրանց հաշվարկների, Երկրի անալոգ պետք է ունենա յուրաքանչյուր 5-րդ աստղը, որի զանգվածն ու ֆիզիկական բնութագիրը չի տարբերվում Արևից։ Գիտնականները նաև հաշվարկել են, որ բնակության համար պիտանի մեզ ամենամոտ մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգից 15 լուսային տարի հեռավորության վրա։
Սա նշանակում է, որ տիեզերքում Երկրից  բացի կան այլ մոլորակներ, որոնց վրա հնարավոր է, որ կյանք գոյություն ունի։
 

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են կյանքի համար պիտանի մոլորակներ