Փոլ Սայմոնն ու Սթինգը միասին համերգային շրջագայության կմեկնեն
Երաժիշտներ Փոլ Սայմոնն ու Սթինգը 2014 թվականին կմեկնեն Հյուսիսային Ամերիկա՝ համերգային շրջագայության, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Billboard ամսագրին:
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ շրջագայության ժամանակ բոլոր համերգները կսկսվեն երաժիշտների սոլո կատարումներով և կավարտվեն նրանց համատեղ ելույթով: Սայմոնն ու Սթինգը դեռ չեն հստակեցնում, թե ինչ երգեր են կատարելու:
Առաջին համերգը տեղի է ունենալու փետրվարի 8-ին, ԱՄՆ-ի արևմտյան ափին: Այդտեղից երաժիշտները կուղղվեն երկրի արևելք:
Շրջագայության հստակ ծրագիրը դեռ չի ներկայացվել: Հայտնի է, որ մարտի 4-ին Սայմոնը և Սթինգը մտադիր են համերգ ունենալ Նյու Յորքում:
Երաժիշտներն արդեն ելույթ են ունեցել միասին: Այս տարվա ամռանը Սայմոնը բեմ է դուրս եկել Ատլանտիկ Սիթիում Սթինգի համերգի ժամանակ: Այդ ժամանակ երաժիշտները միասին կատարել են երկու ստեղծագործություն՝ Սթինգի «Fields of Gold»-ը և Սայմոնի «The Boxer»-ը:










