Սեմյուել Ջոնսոնի գրական մրցանակին է արժանացել գրող Գաբրիել դ՝Աննունցիոյի մասին գիրքը

11:25 • 05.11.13

Սեմյուել Ջոնսոնի գրական մրցանակը, որն ամենահեղինակավոր բրիտանական մրցանակն է վավերագրական ժանրում, ստացել է Լյուսի Հյուզ Հոլեթի «The Pike» գիրքը, որը պատմում է իտալացի գրող Գաբրիել դ՝Աննունցիոյի մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Հյուզ Հոլեթին, ըստ ժյուրիի, հաջողվել է «ներկայացնել 20-րդ դարի բուռն Եվրոպան և ֆաշիզմի ծնունդը, միաժամանակ նաև դ՝Աննունցիոյի անհավանական կարիերայի անձնական պատմությունը»։

 

Սեմյուել Ջոնսոնի մրցանակը 2013թ. հանձնվել է 15-րդ անգամ։ Մրցանակակիրը կստանա 20 հազ. ֆունտ ստեռլինգ (31.800 դոլար)։