Twitter-ի արժեքն աճել է՝ հասնելով 17,4 մլրդ ԱՄՆ դոլարի. Financial Times
Twitter միկրոբլոգային սոցցանցի ընդհանուր արժեքը կազմում է 17,4 մլրդ ԱՄՆ դոլար, հայտնում է The Financial Times-ը` նշելով, որ դա կախված է տարբեր գործոններից:
Արժեքի աճի պատճառ է դարձել բաժնետոմսերի տեղակայման գնային միջանցքի աճը` հասնելով 23-25 ԱՄՆ դոլարի, այն դեպքում, երբ սկզբանապես կազմում էր 17-20 դոլար` մեկ բաժնետոմսի համար:
Իսկ աճի պատճառ է դարձել ներդրողների հետաքրքրության մեծացումը:
Twitter-ը նախատեսում է վաճառքի հանել 80,5 մլն բաժնետոմս (13%), ինչից ընկերությունը մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար կստանա:
Twitter-ի բաժնետոմսերի վաճառքը կլինի ամենախոշորը տեխնոլոգիական ոլորտում՝ Facebook-ի նմանատիպ վաճառքից հետո:










