Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» ճանաչվել է բոլոր ժամանակների դետեկտիվ ժանրի լավագույն վեպ

17:05 • 06.11.13

Բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն դետեկտիվ վեպ է ճանաչվել անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» ստեղծագործությունը։ Այն հաղթել է Դետեկտիվ ժանրի գրողների ասոցիացիայի հայտարարած մրցույթում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Քվեարկելու իրավունք տրվել է քրեական վեպերի 600 ժամանակակից հեղինակների, նշում են բրիտանական ԶԼՄ-ները։

 

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպը հրատարակվել է 1926-ին։