Apple-ը HTC-ի դեմ. աշխարհի լավագույն սմարթֆոնները՝ ըստ Business Insider-ի

11:40 • 06.11.13

Business Insider կայքը կազմել է աշխարհի լավագույն սմարթֆոնների ցուցակը, որոնք կարելի է գնել հիմա։

 

Корреспондент-ի փոխանցմամբ, ցուցակը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը, արժեքը և այլն։ Ընդ որում՝ ուշադրության են արժանացել միայն այն մոդելները, որոնք վաճառվում են ԱՄՆ-ում։

 

Ցուցակը գլխավորել է iPhone 5S հեռախոսը։ Աղբյուրը գովում է սմարթֆոնը դիզայնի, օգտակար գործառույթների, հավելվածների և պարունակության ընտրության միջև եղած հավասարակշռության համար։

 

Երկրորդ տեղում է HTC One Google Edition սմարթֆոնը։ BI-ն այս սմարթֆոնը համարում է լավագույն Android-սմարթֆոնն աշխարհում։

HTC One օրիգինալ տարբերակը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ The Business Insider-ն այն անվանում է առաջին Android-հեռախոսը, որն արժանի մրցակից է դարձել iPhone-ին՝ դիզայնի և հավաքման որակի առումով։

Չորրորդ տեղում է Motorola Moto X հեռախոսը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Samsung Galaxy S4 Google Edition հեռախոսը։

The Business Insider-ի լագավույն սմարթֆոնների ցուցակը՝ 6-ից մինչև 14-րդ հորիզոնական, ունի հետևյալ տեսքը.


6. Samsung Galaxy S4,
7. iPhone 5C,
8. Samsung Galaxy Note 3,
9. LG G2,
10. LG Optimus G Pro,
11. Nokia Lumia 925,
12. Nokia Lumia 1020,
13. BlackBerry Q10,
14. The BlackBerry Z10։
 

Apple-ը HTC-ի դեմ. աշխարհի լավագույն սմարթֆոնները՝ ըստ Business Insider-ի