«Բեռլինալե» կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի ֆիլմով
09:51 • 06.11.13
Հայտնի է դարձել այն ֆիլմը, որով 2014թ. փետրվարի 6-ին կբացվի Բեռլինյան կինոփառատոնը, գրում է Обозреватель-ը։
«Բեռլինալե»-ն կմեկնարկի Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» նոր կատակերգությամբ։ Սա ամերիկացի ռեժիսորի 7-րդ լիամետրաժ աշխատանքն է, այն պատմություն է եվրոպական հայտնի հյուրանոցի և նրա դռնապանի մասին, ում դերը կատարել է Ռեյֆ Ֆայնսը։
Placeholder










