BlackBerry-ն չի փակվի. նորանշանակ տնօրեն

09:37 • 06.11.13

Կանադական BlackBerry ընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Ջոն Չենը հայտնել է, որ մտադրություն չունի փակել սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, թեկուզև այն ներկայում աշխատում է վնասով։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Չենն ընդգծել է, որ բավականաչափ ռեսուրսներ ունի ճգնաժամից դուրս գալու համար։

 

Չենը, ով գործադիր տնօրենի պաշտոնում փոխարինել է Թորսթեն Հեյնսին, պատմել է, որ ինքը բավականաչափ փորձ ունի, քանի որ 1990-ական թվականներին նմանատիպ բարդ վիճակից հանել է Sybse ընկերությանը։
 

BlackBerry-ն չի փակվի. նորանշանակ տնօրեն