Բրուքլինյան թանգարանում անցկացվում է հանրահայտ դիզայներ Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությունը (լուսանկարներ)
Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանում անցկացվում է Մոնրեալի կերպարվեստի թանգարանի կողմից կազմակերպված միջազգային ցուցադրությունը:
Ինչպես գրում է rbc.ru-ն՝ ցուցադրության գլխավոր կուրատորն է թանգարանի տնօրեն Նատալի Բոնդիլը, ով աշխատել է նորաձևության դիզայներ Ժան Պոլ Գոտիեի ներկայացուցիչների հետ:
Ցուցանմուշների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բեմական կոստյումները, որոնք Ժան Պոլ Գոտիեն ստեղծել է Մադոննայի և Քայլի Մինոուգի համար, ինչպես նաև՝ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի կոստյումներ:














