Լիբանանյան W Motors-ը ներկայացրել է 3 մլն դոլարանոց Lykan Hypersport սուպերքարը (լուսանկար)

09:40 • 06.11.13

Լիբանանյան W Motors մեքենաշինական ընկերությունը Դուբայում մեկնարկած ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է իր նորագույն սուպերքարը՝ Lykan Hypersport-ը, հայտնում է Al Arabiya-ն։

 

Lykan Hypersport-ի գինը 3 մլն դոլար է, և այն հավակնում է ճանաչվել աշխարհում ամենաէքսկլյուզիվ մեքենան։ Փոխադրամիջոցն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 7 օրինակ։

 

W Motors-ը նշել է, որ նորույթը ստեղծելու համար համագործակցել է մեքենաշինական ոլորտի խոշորագույն «խաղացողների» ու մատակարարների հետ, ինչի արդյունքում արտադրվել է շուկայի ամենաշքեղ ու տեխնիկապես առաջադեմ մեքենաներից մեկը։

 

Ինչ վերաբերում է Lykan HyperSport-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 750 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.8 վայրկյանում։ Իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 395 կմ/ժ է։

 

 

 

 


 

Լիբանանյան W Motors-ը ներկայացրել է 3 մլն դոլարանոց Lykan Hypersport սուպերքարը (լուսանկար)