Հայտարարվել են «Օսկար» մրցանակի հավակնորդ 19 մուլտֆիլմերի անունները

15:21 • 06.11.13

Հրապարակվել է անիմացիոն ֆիլմերի ցուցակը, որոնք «Օսկար» մրցանակի թեկնածուներ են, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով մրցանակի կայքը։


Ցուցակում ընդգրկվել է 19 մուլտֆիլմ՝

1. «Ամպամած է-2» - Cloudy with a Chance of Meatballs 2,
2. «Քրուդսների ընտանիքը» -The Croods,
3. «Ես՝ անճոռնի-2» - Despicable Me 2,
4. «Էպիկ» - Epic,
5. «Էռնեստ և Սելեստինա» - Ernest and Celestine,
6. «Կեղծիք» - The Fake,
7. «Հնդկահավեր» -Free Birds,
8. «Սառը սիրտը» - Frozen,
9. «Կումբա» - Khumba,
10. «Սարիլայի լեգենդը» - The Legend of Sarila,
11. «Նամակ Մոմոյի համար» - A Letter to Momo,
12. «Հրեշների համալսարանը» - Monsters University,
13. «Առաքյալը» - O Apóstolo,
14. «Ինքնաթիռներ» - Planes,
15. «Մադոգ Մագիկի հրաշագործուհին-3» - Puella Magi Madoka Magica the Movie - Rebellion,
16. «Ռիո 2096. Սեր և մոլագարություն» - Rio: 2096 A Story of Love and Fury,
17. «Սմուրֆներ-2» - The Smurfs 2,
18. «Տուրբո» - Turbo,
19. «Քամին ուժեղանում է» - The Wind Rises։
 

Ֆիլմերից մի քանիսը դեռևս չեն անցել ընտրական փուլը, մասնավորապես, չեն կատարել կինովարձույթի պահանջները։


«Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. մարտի 2-ին, Լոս Անջելեսում։ Բոլոր 24 անվանակարգերի թեկնածուների անունները կհրապարակվեն հունվարի 16-ին։