Հս. Կորեան ստեղծել է iPad Air-ի սեփական տարբերակը, որը չունի համացանցին հասանելիություն (լուսանկարներ)
Հյուսիսկորեացի մասնագետներն արտադրել են Apple ընկերության iPad Air պլանշետի սեփական տարբերակը, որը կոչվում է Samjiyon և ունի 7 դյույմանոց անկյունագծով, 1,024 X768 լուծաչափով էկրան։ Ինչպես նշում է Daily Mail-ը, առավել ուշագրավ է այն փաստը, որ նորույթը չունի համացանցին հասանելիություն։
Samjiyon-ի գինը 250 դոլար է, այն ունի մի շարք ներբեռնված հավելվածներ, որոնց շարքում է նաև Angry Birds-ը։
Թեև նորույթը չունի համացանցին հասանելիություն, այնուհանդերձ այն հնարավոր է միացնել Հյուսիսային Կորեայի սեփական ներքին կապին։
Դրանում կա ներբեռնված մոտ 100 գիրք, որոնք բոլորն էլ ազգային թեմաներով են։
Ինչ վերաբերում է Samjiyon-ի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 8 գեգաբայթ ներքին հիշողություն, 2 մեգապիքսելանոց տեսախցիկ, 187 մմ բարձրություն, 124 մմ լայնություն և 11 մմ հաստություն։ Այն կշռում է 250 գրամ։
Որոշ բլոգերներ, ովքեր փորձարկել են սարքը, բավական դրական արձագանք են տվել դրա վերաբերյալ՝ ընդգծելով, որ Samjiyon-ն արագության առումով չի զիջում առաջատար արևմտյան պլանշետներին։














