Samsung Galaxy S4-ն ունի ամենաերկար աշխատող մարտկոցը. հետազոտություն
Apple ընկերության վերջին iPhone 5S սմարթֆոնը, թեև վերջին հետազոտությունների արդյունքում ճանաչվել է շուկայում եղած սմարթֆոններից ամենաարագ աշխատողը, սակայն ինչ վերաբերում է մարտկոցի «կյանքի» տևողությանը, ապա այս հարցում iPhone 5S-ը զիջում է իր դիրքերը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Which? ամսագրի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շուկայում եղած լավագույն սմարթֆոններից Samsung Galaxy S4-ն ունի ամենաերկար աշխատող մարտկոցը։
Ընդհանուր առմամբ, ամսագրի մասնագետներն ուսումնասիրել են Samsung, Apple, HTC, Nokia և BlackBerry ընկերությունների սմարթֆոնները։
2-րդ տեղը բաժին է ընկել HTC One հեռախոսին, որին հաջորդում է Samsung Galaxy 4S Mini-ն։ Իսկ iPhone 5S-ը հայտնվել է 4-րդ տեղում. դրան հաջորդում են BlackBerry Z10-ը, HTC One Mini-ն, iPhone 5C-ը, Nokia Lumia 1020-ը։
Which?-ի մասնագետները նշել են, որ Samsung Galaxy S4-ի մարտկոցի երկար «կյանքը» պայմանավորված է մեծ էկրանի առկայությամբ։
Samsung Galaxy S4-ի մարտկոցի «կյանքը» բավականացրել է 17 ժամ 31 րոպե խոսակցության և 405 րոպե առցանց տիրույթում մնալու համար։ Մինչդեռ iPhone 5S-ի պարագայում այդ ցուցանիշը եղել է 10 ժամ 51 րոպե (խոսակցություն) և 298 րոպե (համացանց)։











