Samsung-ն աշխատում է ճկվող և ծալվող էկրանների ստեղծման ուղղությամբ
Հարավկորեական Samsung ընկերությունն աշխատում է ճկվող և ծալվող էկրանների ստեղծման ուղղությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Android Community-ին:
Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Կվոն Օ Հենը Հարավային Կորեայում Samsung Analyst Day-ի ընթացքում: Նրա խոսքով՝ ճկվող էկրաններով սմարթֆոնները կհայտնվեն 2014 թվականին, իսկ ծալվող էկրաններով սարքերը՝ 2015-ին: Այդ աշխատանքների մասին մանրամասներ Samsung-ը չի ներկայացրել, այդ պատճառով հայտնի չէ, թե ինչ աստիճանով և որքան են այդ էկրանները ճկվելու և ծալվելու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ LG G Flex կոր էկրանով սմարթֆոնը ոչ միայն կոր է, այլև ճկուն:










