Ոստիկանները հայտնաբերել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի Նիվան առևանգած անձանց
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին, ժամը 15.45-ին, 1940 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հանգամանքից, փախցրել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի մոտ կայանված, գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 6-ին, ժամը 16.55-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղրամյան փողոցի թիվ 121 շենքի մոտ, որի ղեկին գտնվող 1983 թ. ծնված Արսեն Դ.-ն և ուղևոր 1986 թ. ծնված Իշխան Լ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:










