Աշխարհի ամենաէժան հեռախոսն արժե 6 եվրո
Alcatel ընկերությունը սկսել է թողարկել աշխարհի ամենաէժան հեռախոսները։ Alcatel 1010 հեռախոսն արժե ընդամենը 6 եվրո, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «Новости Израиля»-ն։
Հեռախոսն ունի MP3 խաղարկիչ, 3 Մբ հիշողություն և FM-ռադիո։ Այն կշռում է 59 գրամ։ Թողարկվում է սև և մուգ կարմիր գույներով։
Սարքը չունի հավելվածներ սոցկայքերի կամ խաղերի համար, այն կարող է միայն ընդունել և կատարել զանգեր, ուղարկել տեքստային հաղորդագրություններ։
Ամենաէժան հեռախոսը թողարկվում է հատուկ Սուրբ Ծննդյան զեղչերի համար։










