Իսրայելը հայտարարել է, թե չի թունավորել Արաֆաթին
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողություններ չեն ձեռնարկել Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթին թունավորելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այդ կերպ Իսրայելն արձագանքել է այն հայտարարություններին, համաձայն որոնց շվեյցարացի հետազոտողները պարզել են, որ Արաֆաթը մահացել է թունավորման հետևանքով։
«Մենք երբևէ նրան ֆիզիկապես ոչնչացնելու որոշում չենք կայացրել»,-ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Սիլվան Շալոմը։
«Իմ կարծիքով՝ դա փոթորիկ է թեյի բաժակում։ Անգամ եթե նրան թունավորել են, Իսրայելը հաստատ դրա հետ կապ չունի։ Հնարավոր է՝ Արաֆաթի շրջապատից որևէ մեկը մտադրություն կամ շահ է ունեցել դա անելու համար»,-ասել է նախարարը։
Պաղեստինի իշխանություններն արդեն հայտարարել են, որ բոլոր անկախ փորձագետների աշխատանքի ավարտից հետո որոշում կկայացվի միջազգային ատյանների դիմելու՝ Արաֆաթի մահն ուսումնասիրելու համար։










