Բրիտանական հետախուզությունը Սնոուդենին մեղադրել է «Ալ-Կաիդային» օժանդակելու մեջ
Բրիտանական գաղտնի հետախուզական MI6 ծառայությունը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին մեղադրել է «Ալ-Կաիդայի» հետ համագործակցելու մեջ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Reuters-ին:
Ըստ կազմակերպության ներկայացուցչի` Սնոուդենի բացահայտումներic ակտիվորեն օգտվում են ահաբեկիչները, մասնավորապես` «Ալ-Կաիդան»:
Բացի այդ` բրիտանական հետախուզությունում կարծում են, որ Սնոուդենի հրապարակած տվյալները վտանգի տակ են դրել Մեծ Բրիտանիայի հարյուրավոր քաղաքացիների կյանքը:










