100 տարի առաջ այս օրը ծնվել է «համաշխարհային ինտելիգենցիայի խոհերի տիրակալ» Ալբեր Կամյուն
100 տարի առաջ այս օրը ծնվել է ֆրանսիացի հռչակավոր հեղինակ, փիլիսոփա, մտավորական Ալբեր Կամյուն, հայտնում է «Նովոստի Կուլտուռի»-ն` ընդգծելով, որ հակասություններով ու համատեքստերով հագեցած էին Կամյուի ինչպես կենսագրությունը, այնպես էլ ստեղծագործությունը:
Ծնվել է Ալժիրում, անգրագետ հավաքարարի ընտանիքում, վաղ հասակում զրկվել է հորից, մանկությունն անցել է ծայրահեղ աղքատության մեջ: Սակայն կենցաղային խնդիրները լավ մեկնարկ են դարձել «համաշխարհային ինտելիգենցիայի խոհերի ապագա տիրակալի» համար: Դեռ կենդանության օրոք նա հռչակվել է «Արևմուտքի խիղճ»:
Նա պրոֆեսիոնալ փիլիսոփա էր, որը ստիպված էր լրագրող աշխատել: Նոբելյան գրականության մրցանակ է ստացել 1957-ին:
Աղբյուրը նշում է, որ բազմագիտակ անձ լինելուց բացի, Կամյուն նաև պարող է եղել և կանանց գեղեցկության մեծ գիտակ:
Ֆրանսիայում այս հոբելյանին ընդառաջ Կամյուի կյանքի մասին կոմիքս է դուրս եկել: Ֆրանսիացիների համար էլ Կամյուն է սուպերհերոս: Ինքը՝ Կամյուն, գրական հերոսի նոր տեսակի ստեղծող է համարվում, աբսուրդի թատրոնի հայր:










