Ջակոմետիի աշխատանքը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 32,6 մլն դոլարով

08:18 • 07.11.13

Շվեյցարացի նկարիչ Ալբերտո Ջակոմետիի եղբայր Դիեգոյի դիմանկարը Նյու Յորքում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 32,6 միլիոն դոլարով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:


Լոտի գնահատված արժեքը կազմել է 30-ից մինչև 50 միլիոն դոլար: Չնայած համեմատաբար համեստ գումարին, աճուրդում գերազանցվել է Ջակոմետիի ստեղծագործության համար նախկին գնային ռեկորդը:


2008 թվականին Sotheby’s-ը վաճառել է մարմնավաճառ Կարոլինայի դիմանկարը, որը Ջակոմետին նկարել է 1964 թվականին` ռեկորդային 14,6 միլիոն դոլարով: