National Geographic-ը ներկայացրել է, թե ինչպիսին կլինի աշխարհը, եթե բոլոր սառույցները հալչեն (լուսանկարներ)
National Geographic-ը ստեղծել է ինտերակտիվ ֆոտոշարք, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի մեր մոլորակի տեսքը, եթե Երկրի սառցե շերտն ամբողջությամբ հալչի ու թափվի ծովերն ու օվկիանոսները, գրում է Daily Mail-ը։
Եթե նման բան տեղի ունենա, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 66 մետրով, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներ ու քաղաքներ ջրի տակ կանցնեն։
Գիտնականների կանխատեսմամբ՝ նման բան կարող է տեղի ունենալ 5 հազար տարի անց, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ սառույցների հալչելու վտանգավոր գործընթացն արդեն ընթացքի մեջ է։















