Մոսկվայում կանցկացվի «տխուր ծաղրածու» Ենգիբարյանի հիշատակին նվիրված փառատոն

16:55 • 07.11.13

Մոսկվայի Մշակույթի գործիչների կենտրոնական տան բեմում կիրակի կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Աստղային ծաղրածու» արվեստի 3-րդ փառատոնը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միջոցառման պաշտոնական կայքը։

 

Երեկոյի շրջանակում կներկայացվի «Պյերո» մնջախաղային մոնոներկայացումը՝ Պավել Ալյոխինի կատարմամբ։

 

Փառատոնի ծրագրում ներառված են նաև Վլադիմիր Վիսոցկու երգերը՝ Ալեքսեյ Կուդրյավցևի կատարմամբ, կցուցադրվեն Ենգիբարյանի ելույթներից բացառիկ վավերագրական կադրեր, Քսենյա Կրոտովայի «Աստղային ծաղրածու» և Միհրան Հակոբյանի «Անձրևանոց» մուլտֆիլմերը, իմպրովիզացիա ըստ Ենգիբարյանի նովելների՝ «Պարաֆրազ» թատրոնի կատարմամբ և այլ միջոցառումներ։