Facebook-ը փոխել է Like-ի դիզայնը
Facebook սոցցանցը փոխել է Like («Հավանել») կոճակի դիզայնը: Լոգոն 2010 թվականից նույնն էր՝ կապույտ-սպիտակ բարձրացված բութ մատի նշանը Like բառի կողքին, գրում է finance.yahoo.com-ը: Մեծ թվով կայքեր իրենց բովանդակությունը տարածում են հենց այդ կոճակի միջոցով. Like և Share («Կիսվել») կոճակները կարելի է տեսնել օրական ավելի քան 22 միլիարդ անգամ:
Facebook-ը որոշել է, որ ժամանակն է նոր դիզայն փորձելու: Սոցկայքը կսկսի օգտագործել նոր նշանը հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում: Այժմ նշանը կունենա ավելի վառ կապույտ գույն և ընկերությանը հայտնի F տառը:
Facebook-ը կայքերի համար հեշտացրել է նաև Like-ի և Share-ի կոճակները կողք կողքի տեղադրելու հնարավորությունը: Կայքը գտնում է, որ դիզայնի փոփոխման թեստավորման ժամանակ Like-երի և Share-երի թվաքանակի աճ է գրանցվել:










