Քոլին Ֆյորտը և Նիկոլ Քիդմանը «Հատուցում» դրամայում (տեսանյութ)

16:58 • 07.11.13

Ռեժիսոր Ջոնաթան Տեպլիցկու «Հատուցում» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել հայտնի դերասաններ Քոլին Ֆյորտը և Նիկոլ Քիդմանը։

 

Ֆիլմը հիմնված է բրիտանացի սպա Էրիկ Լոմակսի կենսագրության վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա գերեվարվում է ճապոնացիների կողմից և 1942թ. ուղարկվում Սինգապուրի ռազմական ճամբար, որտեղ ենթարկվում է բռնությունների։

 

Գերությունում սպան ստիպված է լինում մասնակցել երկաթուղու շինարարությանը, որը կոչվում է «Մահվան ճանապարհ», գրում է buro247.ru-ն։


Ազատվելուց հետո Լոմակսը երկար ժամանակ երազում է վրեժի մասին, սակայն տասնամյակներ անց նա համաձայնվում է հաշտվել, որի համար էլ հանդիպում է իրեն տանջողներից մեկի հետ։