Google-ը ներկայացրել է Siri ծառայության սեփական տարբերակը

18:19 • 07.11.13

Google ընկերությունը ներկայացրել է Apple-ի հանրահայտ Siri ծառայության սեփական, կատարելագործված տարբերակը, որը կոչվում է Google Voice Search, հայտնում է Daily Mail-ը։
 

Google Voice Search-ը, որն անձնական որոնողական օգնական է, այսօրվանից հասանելի է նաև iOS օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերի համար։

 

Այս ծառայությունն օգնում է օգտատիրոջը ստանալ այն ինֆորմացիան, որն իրեն այդ պահին անհրաժեշտ է։ Այն կարողանում է հասկանալ հարցերի իմաստը, ինչը հնարավորություն է տալիս օգտատիրոջը տվյալ թեմայի շուրջ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան։

 

Եթե, օրինակ, օգտատիրոջը հետաքրքրում է, թե ինչպիսի եղանակ է Լոնդոնում, ապա այդ հարցը տալուց հետո կարող է ծառայությանը հարցնել Լոնդոն հասնելու ամենակարճ ճանապարհի մասին՝ առանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե որ քաղաքի մասին է խոսքը։
 


 

Google-ը ներկայացրել է Siri ծառայության սեփական տարբերակը