Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը կվերսկսեն համագործակցել հատուկ ծառայությունների ոլորտում

21:38 • 07.11.13

Բրիտանական MI6 արտաքին հետախուզության ղեկավար Ջոն Սոուերսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունը հետախուզության ոլորտում, որոնք վերսկսվել են Լիտվինենկոյի գործի հետ կապված դադարից հետո: Այս մասին գրում է Риа Новости-ն:


Բրիտանական հետախուզության պետը նաև հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը համագործակցում են Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու հարցում:


Ջոն Սոուերսն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանում կայացած հանրային լսումների ժամանակ: