Բակո Սահակյանը Հադրութում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

20:57 • 07.11.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին այցելել է հանրապետության հարավային թևում տեղակայված մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին: Նախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է և կլինի պետության զարգացման առանցքային ուղղությունը: Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Նույն օրը Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել մերձարաքսյան հատվածում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ այս տարածքի շենացումը մեծապես կնպաստի ոչ միայն Հադրութի շրջանի, այլև՝ ողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը: