Հնդկաստանում մեկ օրում վաճառվել են բոլոր iPhone 5S սմարթֆոնները
Հնդկաստանում վերջերս պաշտոնապես սկսվել է նոր iPhone 5S սմարթֆոնների վաճառքը։ Սակայն ուրախությունը կարճ է տևել, քանի որ հեռախոսներն ամբողջությամբ վաճառվել են 24 ժամվա ընթացքում, գրում է iphones.ru-ն։
Մանրածախ առևտրով զբաղվողները բողոքում են նոր սմարթֆոնների քանակից՝ ընդամենը 30 հազ. օրինակ։ Ընկերության ներկայացուցիչներն արդեն դիմել են կենտրոնական գրասենյակ՝ սմարթֆոնների խոշոր խմբաքանակ պատվիրելու համար։
Հնդկաստանում, սակայն, մինչ այժմ կարելի է ձեռք բերել նոր iPhone 5C մոդելը։










