Հայտնի է դարձել՝ որքան է Apple-ը ծախսել iPad Air-ը պատրաստելու համար
Ամերիկյան Apple ընկերությունն անցած ամիս ներկայացրել է իր նորագույն iPad Air պլանշետը, որը կրկնակի ավելի արագ է աշխատում նախորդ մոդելից և 20%-ով ավելի բարակ է, գրում է Daily Mail-ը։
Սակայն վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի նշված առավելություններից, այն ևս մեկն ունի. տեխնոլոգիական հսկան, ի տարբերություն iPad պլանշետի նախորդ մոդելների, շատ ավելի քիչ գումար է ծախսել նոր iPad-ը պատրաստելու համար, ինչը նշանակում է, որ արտադրողի շահույթն աճում է։
Ամերիկյան IHS վերլուծական ընկերության մասնագետները քանդել են iPad Air-ը՝ նպատակ ունենալով պարզել, թե դրա մասերից յուրաքանչյուրը որքան արժե։ Արդյունքում պարզվել է, որ նոր պլանշետներից յուրաքանչյուրը ստեղծելու համար ընկերությունը ծախսել է 274 դոլար. մինչդեռ այն վաճառվում է 499 դոլարով։
Apple-ի մասնագետները 42 դոլարով ավելի պակաս գումար են ծախսել նոր սերնդի պլանշետը ստեղծելու համար։










