Ղրղզստանում միաժամանակ 50 զույգ է ամուսնացել (տեսանյութ)

16:02 • 07.11.13

Ղրղզստանում 50 զույգ հնարավորություն է ստացել պսակադրվել նվիրատվություններից ստացված միջոցների շնորհիվ, գրում է Корреспондент-ը։

 

Հարյուր երիտասարդների հարսանեկան արարողությունը կազմակերպելու հարցում կառավարությանն օգնել են բարեգործները։ Հագուստները, մատանիները և նվերները գնվել են նվիրատվությունների միջոցներով։

 

Նախորդ տարի այստեղ հայտարարվել էր հարսնացուներ առևանգելու դեմ պայքարի տարի։ Աղջիկներին առևանգելու խնդիրը վերջին տարիներին սարսափեցնող ծավալների է հասել. ըստ իրավապաշտպանների՝  այս երկրում տարեկան առևանգում և բռնի ուժով ամուսնացնում են 10-20 հազ. աղջկա։

 

Որպես կանոն՝ պատճառն այն է, որ աղքատ ընտանիքները չեն կարող իրենց թույլ տալ «կալըմ» վճարել. փեսան պարտավոր է աղջկա ծնողներին վճարել 10-100 հազ. ռուբլի։

 

Ղրղզստանում հարսանիքն արժենում է մոտավորապես 200 հազ. ռուբլի, և նման գումար ոչ բոլորն ունեն։ Եվ այս պարագայում շատ տղամարդկանց համար դա միակ միջոցն է սեփական երջանկությանը հասնելու համար։

 

Այս տարի կառավարությանը հաջողվել է հավաքել ավելի քան 60 հազ. դոլար և նման կոլեկտիվ հարսանիք կազմակերպել։

Տեսանյութը դիտել այստեղ։