Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհին ազդանշանային հրթիռ է հայտնաբերվել. ԱԻՆ

16:22 • 07.11.13

ՀՀ ԱԻ նախարարություն նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հայտնաբերվել է զինամթերք:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: 

 

Նույն օրը՝ ժամը 11.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հայտնաբերվել է հակատանկային ական: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է, ինչը ժամը 12.20-ին ԶՈՒ Կենտրոնական զորավարժարանի հրամանատարը տեղափոխել է անվտանգ տարածք: