«Ազդարար» -ի խմբագիրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ
«Ազդարար»-ի խմբագիր Մարտիկ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է «Հետք»-ը:
ՀՀ ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Մարտիկ Սարգսյանի և Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Հերմինե Թովմասյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ սեպտեմբերի 14-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափով խարդախություն կատարելու հանցակազմով, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։
Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, ըստ տուժող Նորիկ Ղահրամանյանի, խաբեությամբ իրեն և որդուն վարկային պատմության մեջ են ներքաշել` նրանց անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկում կոշտ գրավի վարկային պայմանագիր կնքելով:










