Հայտնի են Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնի 5 թեկնածուները
Microsoft Corp. ընկերությունը կրճատել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ցուցակը մինչև 5 մարդ, որում ներառվել են ընկերության 3 թոփ մենեջերները, հայտնում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով MarketWatch-ին։
Ցուցակում ընդգրկվել են նաև Ford Motor Co. ընկերության գլխավոր տնօրեն Ալան Մուլալին և Nokia Corp. ընկերության նախկին ղեկավար Սթիվեն Էլոպը։
Ներքին թեկնածուներից է Թոնի Բեյթսը՝ Skype ընկերության նախկին գործադիր տնօրենը։ Այժմ նա պատասխանատու է ընկերության բիզնես զարգացման համար։
Քննարկվում է նաև ընկերության ամպային տեխնոլոգիաների բաժնի ներկայիս ղեկավար Սաթի Նադելայի թեկնածությունը։
Ինչպես հաղորդվում էր, Microsoft-ի տնօրենների խորհուրդը մտադիր է գլխավոր տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սթիվ Բալմերին փոխարինող գտնել մինչ 2013թ. վերջ։
Այժմ Microsoft-ին անհրաժեշտ է թոփ մենեջեր, ով կկարողանա պահպանել ընկերության մշակույթը, թարմացնել նրա ռազմավարությունը և հաջողությամբ կհաղթահարի վերջերս ձեռք բերված Nokia ընկերության ինտեգրման հետ կապված բարդությունները։










