Ուկրաինան վճարել է «Գազպրոմի» պարտքի 20%-ը՝ օգոստոսին սպառած գազի դիմաց
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը վճարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության պարտքի ավելի քան 20%-ը՝ օգոստոսին մատակարարված գազի դիմաց, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Այսօր մենք արդեն վճարել ենք 20%-ից ավելին»,- հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան «Գազպրոմին» պարտքի ծավալները կրճատել է՝ 882 մլն դոլարից հասցնելով 792 մլն դոլարի։
««Նավթոգազը» դեռ չի կարող ամբողջությամբ մարել «Գազպրոմին» ունեցած պարտքը»,-ասել է «Նավթոգազի» վարչության փոխնախագահ Վադիմ Չուպրունը։










