Աշխարհի ամենահարուստ մարդը ներդրում է կատարել իսրայելական Mobli-ում
Իսրայելական Mobli լուսանկարների և տեսանյութերի պլատֆորմը 60 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել աշխարհի ամենահարուստ մարդուց` մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմից, հայտնում է Reuters-ը:
Mobli-ն Instagram-ի ամենահիմնական մրցակիցներից է: Սլիմի միջոցները Mobli-ում նախատեսում են ծախսել ներքին որոնման զարգացման վրա, որը «թույլ կտա աշխարհը տեսնել ուրիշ մարդկանց աչքերով»:
Գործարքի շրջանակներում Լատինական Ամերիկայի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը` America Movil-ը, որը պատկանում է Սլիմին, ծառայությունը կտարածի իր բջջային բաժանորդների շրջանում: Այս ընկերությունը 246 մլն բաժանորդ ունի և չորրորդ ամենախոշորն է աշխարհում:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ այս ծառայությունում ներդրումներ էին կատարել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո դի Կապրիոն, Թոբի ՄքԳուայերը և Սերենա Ուիլիամսը: Նրանց ընդհանուր ներդրումը կազմել էր 6,5 մլն դոլար:










