Polaroid-ը ներկայացրել է Kids Tablet 2 մանկական պլանշետը
Polaroid ընկերությունը հայտարարել է նոր մանկական պլանշետ թողարկելու մասին: Kids Tablet 2 պլանշետը համալրված է 7 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով՝ 1024х600 պիքսել կետայնությամբ, Cortex A9 երկմիջուկ պրոցեսորով և մեկ գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ Ubergizmo-ին հղումով, պլանշետն աշխատում է հատուկ երեխաների համար մշակված Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սարքավորման համար էլեկտրոնային գրքեր տրամադրել են Disney, Marvel և Cartoon Network ընկերությունները: Բացի այդ՝ պլանշետում կա ծնողների վերահսկողության գործառույթ:
Kids Tablet 2-ի արժեքը կազմում է 149 դոլար:
Ավելի վաղ մանկական պլանշետների թողարկումով հանդես են եկել LG և Samsung ընկերությունները:










