Հայտնի են դարձել «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի թեկնածուների անունները

18:16 • 07.11.13

Նշվել են այն ավտոմեքենաները, որոնք կպայքարեն «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year) կոչման համար։ Ամենամյա մրցույթի կազմակերպիչներն առաջարկել են 28 մոդելներից բաղկացած ցուցակ, որոնց գրեթե կեսը եվրոպական ապրանքանիշներ են։ Թեկնածուների թվում կան նաև ամերիկյան, ճապոնական և կորեական ավտոմեքենաներ, գրում է autonews.ru-ն։

 

Մինչդեռ ցուցակում չի ընդգրկվել ոչ մի մոդել Volkswagen ընկերությունից, այն դեպքում, երբ նախկինում Golf ավտոմեքենան երկու անգամ ճանաչվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա»։

 

Թեկնածուների թվում են միաժամանակ BMW ապրանքանիշի 3 մոդել՝ 2-Series, 4-Series և BMW i3։ Երկու թեկնածու ունի Ford-ը՝ EcoSport և Fusion/Mondeo, Hyundai-ն՝ Santa Fe և i10 մոդելները, Kia-ն՝ Soul և Carens մոդելները, Toyota-ն՝ RAV4 և Corolla մոդելները։


Ցուցակում ընդգրկվել են նաև Acura MDX, Audi A3, Cadillac CTS, Chevrolet Impala, Citroen C4 Picasso, Fiat 500L, Infiniti Q50, Jeep Cherokee, Lexus IS, Mazda3, Mercedes-Benz GLA, MINI, Opel Cascada, Peugeot 308, Skoda Octavia, Seat Leon և Subaru Forester ավտոմեքենաները։