Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը

12:49 • 08.11.13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

 

Արծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը և այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

Բակո Սահակյանը նշել է, որ փաստաբանության ինստիտուտը համարվում է իրավական պետության առանցքային բաղադրամասերից մեկը՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Հայաստանի համապատասխան մարմինների միջև կապերի շարունակական ամրապնդումը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը և Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը: