Վրաստանի ՄԻՊ-ի գրասենյակի մոտ այրել են Ռուսաստանի դրոշը

12:16 • 08.11.13

Երեկ երեկոյան Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ ակտիվիստներն այրել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է Interfax-ը:

 

Դրոշի հրկիզումով ավարտվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի կողմնակիցների բողոքի ակցիան:

 

Ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլիի գրասենյակի մոտ նախկին նախարարի հարազատներն ու պաշտպանները նրան մեղադրել են անգործության համար` մասնավորապես Ախալայայի գործով որևէ կերպ չարձագանքելու համար: Անգամ այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նրա խուցը տեսագրվում է:

 

Ախալայայի կինը Նանուաշվիլիի գործունեությունը բնորոշել է որպես լռություն պահպանել:

Ախալայան 3 տարի 9 ամիս ազատազրկման էր դատապարտվել` լիազորությունները չարաշահելու, կալանավորների հանդեպ բռնություն կիրառելու համար: