Թուրքիայում հայտնաբերել են Անատոլիայի և Մերձավոր Արևելքի ամենամեծ շինությունը

08:40 • 08.11.13

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են Անատոլիայի և Մերձավոր Արևելքի ամենամեծ հնագույն կառույցը:

 

Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, 4500 տարվա պատմություն և կառավարական նշանակություն ունեցող շինությունը պեղումների ընթացքում կատարված վերջին հայտնաբերումներից է, որոնք իրականացվել են Թուրքիայի կենտրոնական Քայսերի շրջանում:


Անկարայի հնաբանության համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ դեռևս ուսումնասիրվել է հսկայական շինության մի մասը միայն, որի արդյունքում ուսումնասիրողները ենթադրում են, որ այն վարչական կառույց է եղել:


 

Թուրքիայում հայտնաբերել են Անատոլիայի և Մերձավոր Արևելքի ամենամեծ շինությունը