Չինաստանում հանրային բաղնիքի շենքի փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվել. կան վիրավորներ

10:40 • 08.11.13

Չինաստանի Հենան նահանգում երկհարկանի հանրային բաղնիքի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 12-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, Գուգուչժայ գյուղում: Դեպքի ժամանակ շենքում եղել է 17 մարդ, նրանք բոլորն ուղարկվել են հիվանդանոցներ, սակայն հինգը մահացել են ստացված վնասվածքներից: Մյուս վիրավորների վիճակը կայուն է:

 

Դժբախտ պատահարի պատճառները պարզվում են: