Հիլարի Քլինթոնը ցանկանում է Հոլիվուդը ներգրավել հատուկ նախագծերում

12:24 • 08.11.13

ԱՄՆ-ի սենատոր Հիլարի Քլինթոնը ցանկանում է ներգրավել հոլիվուդյան գործիչներին սոցիալական ծրագրերում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Այսօր Հիլարի Քլինթոնը ժամանելու է Լոս Անջելես: Նրա այցի նպատակը Քլինթոնի հիմնադրամի երկու նախաձեռնությունների՝ նախադպրոցական կրթության և կամավորների ազգային ծառայության առաջխաղացումն է:

 

Քլինթոնի նախաձեռնությանն աջակցել է պրոդյուսերների, գրողների և այլ ստեղծագործող անձանց խումբը: Այցի շրջանակներում կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվեն Ամերիկայի ժողովրդին զվարճանքների ոլորտի կողմից օգնության հնարավորությունները: