Միջադեպ ԱԺ-ում. անվանակռիվ ՀԱԿ և ՀՀԿ պատգամավորների միջև

15:09 • 08.11.13

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Այս մասին տեղեկացնում է 168am-ը։
 

Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չի եկել Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձել է պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ է մնացել, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզել է՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել:


ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտել է՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձել է, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:


«Սերժիկը պասպորտով է Սերժիկ, դա վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում ինքը Սերժիկ ա»,- հակադարձել է Լ. Զուրաբյանը: Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձել է մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. «Լյովիկն էլ փաղաքշական է…»:


Մանրամասներն՝ այստեղ։