Էկվադորում բրգանման կառույցների «կորուսյալ քաղաք» են հայտնաբերել (լուսանկարներ)
Հնագետների խումբն Էկվադորի ամազոնյան անտառների հեռավոր անկյուններում հնագույն բուրգերի համալիր է հայտնաբերել, որն անհայտ էր նույնիսկ՝ տեղաբնակներին:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ գիտնականները կարծում են, որ դա «Հսկաների կորուսյալ քաղաքն» է: Պեղումների վայրում հայտնաբերված հնագույն բրգանման կառույցի մակերեսը կազմում է 80 քառակուսի մետր, բարձրությունը՝ 80 մետր:
Կառույցը կազմված է տարբեր ձևեր ունեցող հսկայական քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է շուրջ 2 տոննա: Այս քարաբեկորները շինության խարխլված պատերի մասն են կազմում:
Կառույցի գերակշռող մասը հարթ է և, ինչպես գիտնականներն են ենթադրում, նախատեսված է եղել այնպիսի արարողությունների համար, ինչպիսին, օրինակ, զոհաբերություններն են: Փորձագետների կարծիքով՝ քարե խորանարդները կիրառվել են որպես գործիք հանքարդյունաբերության համար և մետաղական հանածոներ գտնելու նպատակով:














