Դա լավ է, թե վատ, բայց վերջին ժամանակներում Եվրոպայում ինձ ինչպես տանն եմ զգում. Սաակաշվիլի
«Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց վերջին ժամանակներում Եվրոպայում ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Եվրոպական խորհրդարանի անդամների և եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի նախագահը պետական մրցանակներով է պարգևատրել մի շարք եվրոպական քաղաքական գործիչների՝ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանին տրամադրած հատուկ աջակցության համար:
«Երբ ես դարձա նախագահ, առաջինը, որ արեցի երդմնակալությանը, Եվրամիության դրոշը բարձրացնելն էր: Իմ աջակիցներին դա թվաց ռոմանտիկ խելագարություն և հիմարություն, և անպատասխանատու գործողություն այն մարդկանց համար, որոնք թերահավատորեն էին ինձ վերաբերում: Նաև շատ տարօրինակ էր դա երևում Բրյուսելից, և նրանց հետաքրքրում էր՝ ի՞նչ է անում Եվրոպայի դրոշն այստեղ: Հիշում եմ՝ այդ ժամանակ շատ հեռուստաելույթներ էի ունենում և ֆրանսիական հեռուստաընկերությունների հաղորդավարներից մեկը հարցրեց. «Տղա, ի՞նչ ես մտածում՝ ի՞նչ ես քեզանից ներակայացնում: Ի՞նչ Եվրոպա: Քարտեզին նայիր, աշխարհագրություն չգիտե՞ս, թե՞ ինչ», և հանկարծ ես հիշեցի Ջուդի Քրիստիանի արժեքները, եվրոպական ձգտումները»,-պատմել է նա։
Նախագահն ասել է, որ այժմ այդ ամենն ավելի իրական է։ «Առաջին իմ այցը Վաշինգտոն է եղել, և այնտեղ ես ինձ զգում էի՝ ինչպես իմ տանը»,-հավելել է նա։










